Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը․ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի

 |factor.am|
12:09 - 01 հուլիսի, 2024

Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը․ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի |factor.am|

factor.am: Factor.am-ը տեղեկացրել էր, որ կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։  Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Հովհաննիսյանը կալանավորվել է կոմիտեում կաշառք ստանալու փաստով քննվող քրեական վարույթի շրջանակում։

«Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Բացի ԲԿ տնօրենից մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,- ասաց կոմիտեի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել