Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին
 |armenpress.am|
12:22 - 01 հուլիսի, 2024

Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին |armenpress.am|

armenpress.am:  Իրանի բանակի զինծառայողները դեռ մինչև ընտրատեղամասերի բացումը ձերբակալել են ահաբեկիչների, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Իրանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։

Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։

«Ընտրություններից առաջ երկիր են ներթափանցել ահաբեկիչներ, որոնք պատրաստել էին ահաբեկչական գործողություններ: Նրանք ձերբակալվել են զինծառայողների կողմից, և ահաբեկչական շարժումը լիակատար պարտություն է  կրել», - Միրահմադիի խոսքն է մեջբերել IRIB հեռուստաալիքը։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը պարզաբանել է, որ հանցագործները «ծրագրել էին կազմակերպել ահաբեկչական գործողություններ՝ պետությունում անկայունության մթնոլորտ ստեղծելու և մարդկանց ստիպելու վախենալ գնալ քվեարկության»։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին նշել է, որ ընտրատեղամասերում կարգուկանոնն ապահովել է իրավապահ մարմինների 180 հազար աշխատակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել