Իրանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները։
Թեկնածուներն են երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, երկրի ԱԽ նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը և արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Փարմուհամմադին։
Մինչ բանավեճը հավանական թեկնածու էր Ղալիբաֆը, սակայն ներկայումս բարելավված են նաև Ջալիլիի և Փեզեշքիանի դիրքերը։
Ընտրապայքարից իրենց կամքով դուրս են եկել Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին։ Առաջինը Ջալիլիին և Ղալիբաֆին կոչ է արել միավորվել և թույլ չտալ, որ «Ռոհանիի 3-րդ կառավարություն ձևավորվի», իսկ վերջինը աջակցություն է հայտնել «հեղափոխական ուժերին»։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ադրբեջան այցից հետո Թեհրան վերադառնալիս կործանվել էր Իրանի նախագահի ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին նախագահը, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
comment.count (0)