Ինչպես ցույց են տալիս Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները, ընտրությունները անցնում են երկրորդ փուլ։ Այս մասին հայտնում է mehr լրատվականը։
Ըստ արդյունքների Մասուդ Պեզեշկիանը հավաքել է 10,415,991 ձայն, իսկ Ջալիլին՝ 9,473,298 ձայն հաշվված 24,535,185 ձայներից:
Մյուս երկու թեկնածուները Մոհամադ Բաղեր Գալիբաֆը և Մոսթաֆա Փուրմոհամադին ստացել են համապատասխանաբար` 3,383,340 և 206,397 ձայն։
Ընտրությունները նշանակվել են, երբ մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսին մահացել է՝ նրան տեղափոխող ինքնաթիռի կործանվելու հետևանքով։
Ընտրություններին քվեարկելու իրավունք է ստացել ավելի քան 61 միլիոն իրանցի:
comment.count (0)