Թուրքիան 4 տարի անց վերսկսել է նավթի ներկրումն Իրանից |news.am|
10:08 - 02 հուլիսի, 2024

Թուրքիան 4 տարի անց վերսկսել է նավթի ներկրումն Իրանից |news.am|

news.am: Թուրքիան Իրանից նավթի ներկրումը վերսկսեց այս տարվա մարտին՝ գրեթե չորս տարի անց, երբ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների համապատասխան դադարեցրեց մատակարարումները: Դրա մասին հայտնել է Eurostat-ը (Եվրամիության վիճակագրական գործակալությունը): Ինչպես պարզաբանում է ԻՐՆԱ գործակալությունը, Թուրքիան մարտին Իրանից ներկրել է 576 մետրիկ տոննա նավթ, իսկ ապրիլին՝ ևս 485 տոննա։

Իրանից Թուրքիա նավթի վերջին մատակարարումը գրանցվել է 2020 թվականի օգոստոսին, երբ երկիրը տեղի է տվել ԱՄՆ ճնշմանն ու դադարեցրել ներմուծումը, գրում է irantoday-ը։

Այս ցուցանիշները ևս մեկ նշան են, որ ավելի ու ավելի շատ երկրներ դադարել են կատարել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները և նավթ են մատակարարում այդ երկրից։ Իրանից այս տարի նավթ են ներկրել նաև Բուլղարիան, Լեհաստանը և Վրաստանը։

Ներկայում, երբ Թեհրանը ասիական շուկաներին ռեկորդային ծավալներով նավթ է վաճառում, ավելի շատ եվրոպական երկրներ պատրաստ են անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ու նավթ ներկրել այդ երկրից:

Իրանական նավթի արտահանումը այս տարվա մի քանի ամիսների և 2023 թվականին հասել է օրական ավելի քան 1,6 միլիոն բարելի՝ 2019 թվականին գրանցված 0,3 միլիոն բարելի օրական ռեկորդային նվազագույնի համեմատ, երբ ԱՄՆ-ը խստացրեց Թեհրանի դեմ պատժամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել