ԿԲ-ն զգուշացնում է՝ «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) ներդրումային ընկերությունը ներգրավում է դրամական միջոցներ
11:43 - 04 հուլիսի, 2024

ԿԲ-ն զգուշացնում է՝ «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) ներդրումային ընկերությունը ներգրավում է դրամական միջոցներ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) ներդրումային ընկերության վերաբերյալ։

«Կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ

«Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) անվանումով ներկայացող ընկերությունն իր կողմից բացված կայքէջերի և հեռախոսազանգերի միջոցով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց եկամուտ ստանալու հրապարակային առաջարկով:

Կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ հղումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել