Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի |armenpress.am|
11:29 - 25 նոյեմբերի, 2024

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի |armenpress.am|

armenpress.am: Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: 

«Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,–ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

Նրա խոսքով ՝ դրանք թե՛ պետական արժեթղթերում, թե՛ կորպորատիվ բարձր որակի արժեթղթերում արվող ներդրումների առումով բավականին բարձր դեր են խաղում: 

Ֆոնդերի մասնակիցների թիվը մոտ 460 հազար է: 

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 2014 թվականից: Պարտադիր բաղադրիչը սկսել է ամբողջապես գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ամիս քաղաքացու աշխատավարձից կուտակվում է 10 տոկոս, որից 5 տոկոսը՝ որպես սոցիալական վճար կատարում է քաղաքացին, ևս 5 տոկոսը ավելացնում է պետությունը: Հայաստանում այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչ կա՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն և «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն, որոնք լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել