ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանեց Երևան: Այս մասին հայտնում է USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը։
«Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հայտնում են USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունից։
comment.count (0)