Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Միխայիլ Կավելաշվիլի |armenpress.am|
14:45 - 29 ապրիլի, 2025

Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Միխայիլ Կավելաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Երևանի ու Թբիլիսիի միջև 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար։

Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին: Վերջինս մանրամասնել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ինքը գոհունակությամբ նշել է, որ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Թբիլիսին և Երևանը շարունակում են խորացնել երկկողմ սերտ քաղաքական, տնտեսական կապերը։  

«Վրաստանն ու Հայաստանը օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ անցյալ տարի մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր (խմբ․ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ ստորագրված 2024 թվականի հունվարի 26-ին), որը ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար»,-ընդգծել է  Միխայիլ Կավելաշվիլին։ Նա նկատել է, որ Հայաստանը Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է։ «Մեր երկիրն ամեն տարի մեծ թվով այցելուներ է ընդունում Հայաստանից, և այս ցուցանիշով Հայաստանը միշտ գտնվում է այցելուների ցուցակի 1-ին եռյակում»,-շեշտել է Վրաստանի նախագահը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել