Թբիլիսիի շուկայում հրդեհվել են մի շարք պահեստներ. հրդեհը մեկուսացվել է |azatutyun.am|
11:19 - 30 ապրիլի, 2025

Թբիլիսիի շուկայում հրդեհվել են մի շարք պահեստներ. հրդեհը մեկուսացվել է |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական շուկայում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

Հրդեհվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հազար քառակուսի մետր:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհի օջախը հաջողվել է տեղայնացնել, այս պահին շարունակվում են հրդեհի ամբողջական վերացման աշխատանքները:

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Սակայն մոտակայքում գտնվող բժշկական կենտրոնից տարհանում են հիվանդներին, նրանց շտապօգնության մեքենաներով տեղափոխում են այլ հաստատություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել