Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների գրանցումը
 |hetq.am|
15:44 - 13 հուլիսի, 2024

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների գրանցումը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի շրջանային ընտրական հանձնաժողովները սկսել են ընդունել այդ երկրի խորհրդարանի՝ սեպտեմբերի 1-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը։

«Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է նրա կամ նրա լիազոր ներկայացուցիչների կողմից շրջանային ընտրական հանձնաժողով ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 50 օր առաջ, այսինքն՝ հուլիսի 13-ից»,- ռուսական TACC գործակալության թղթակցին հայտնել են Ադրբեջանի ԿԸՀ-ից։

ԿԸՀ-ում հստակեցրել են, որ գրանցման համար փաստաթղթերի ընդունումը, օրենսդրությանը համապատասխան, կավարտվի օգոստոսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Շրջանային ընտրական հանձնաժողովները թեկնածուի գրանցման մասին որոշում պետք է ընդունեն ստորագրաթերթիկները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը իրենց տրամադրելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով միամանդատ ընտրատարածքներում: Օրենքով թեկնածուներ կարող են առաջադրել քաղաքական կուսակցությունները, քաղաքական կուսակցությունների դաշինքները, ընտրատարածքում բնակվող և ակտիվ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

Ադրբեջանի ԿԸՀ-ից հայտնել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությունը հաստատել են երկրում գործող 20 կուսակցություններ, այդ թվում՝ իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան»՝ խմբ.) կուսակցությունը:

Այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովի խոսքով՝ ընտրություններին մասնակցելու համար շրջանային ընտրական հանձնաժողովներ է դիմել արդեն ավելի քան 300 մարդ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել