Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար բաժին է տեղափոխվել 26 անձ․ ՆԳՆ ոստիկանություն
19:19 - 13 հուլիսի, 2024

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար բաժին է տեղափոխվել 26 անձ․ ՆԳՆ ոստիկանություն

Հուլիսի 11-ի երեկոյան, մինչ կեսգիշեր, Երևանի կենտրոնում` ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում, իրականացվեց ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից․

«Միջոցառմանը ներգրավված էր 170 ոստիկան, կազմվել էր շարժական 35 խումբ:
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 350 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար բաժին է տեղափոխվել 26 անձ:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք, հայտնաբերվել է գողության մեղադրանքով մեկ հետախուզվող, 5 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Մեկ անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:

Նման ուժեղացված ծառայություններ կազմակերպվում են պարբերաբար», - նշված է ոստիկանության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել