Միրզոյանը շնորհավորել է Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով
21:05 - 17 հուլիսի, 2024

Միրզոյանը շնորհավորել է Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հայտնել է, որ միանում է գործընկերների՝ Ռոբերտա Մեցոլային ուղղված շնորհավորանքներին, Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:

«Եվրախորհրդարանը կարևոր դեր է խաղում Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, և մենք անհամբեր սպասում ենք այդ ճանապարհի շարունակությանը»,- գրել է Միրզոյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել