Ալիև․ «Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր»
 |azatutyun.am|
18:04 - 20 հուլիսի, 2024

Ալիև․ «Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր» |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից […] արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», - այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարն այսօր նաև նշել է, թե հատկապես որտեղ կարող են ապրել այդ ադրբեջանցիները։

«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են», - պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված են, որ այդ օրը կգա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել