Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակելու քննարկումները ադրբեջանական կողմի հետ. Կոստանյան
 |1lurer.am|
11:51 - 26 մայիսի, 2025

Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակելու քննարկումները ադրբեջանական կողմի հետ. Կոստանյան |1lurer.am|

1lurer.am: Ըստ մեր գնահատականի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Ըստ փոխարտգործնախարարի՝ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները ընդհանուր խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի կնքման և առհասարակ խաղաղության գործընթացի առաջմղման համար:

«Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակելու քննարկումները ադրբեջանական կողմի հետ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել