Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամության մասին |aysor.am|
14:01 - 09 դեկտեմբերի, 2019

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամության մասին |aysor.am|

aysor.am: Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գնալ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Մեր սկզբունքն է՝ (փոխանակումը) բոլորին՝ բոլորով: Մենք առաջվա պես դա ենք պնդում», - ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում, հավելելով, որ Իրանի իշխանություններն ուրախ են կայացած փոխանակումից:

Նրա խոսքով՝ Իրանը, ելնելով մարդասիրական նկատառումներից, համաձայնել է ազատ արձակել ամերիկացի ուսանողին:

Փոխանակման գործում իր դերն է խաղացել նաև ամերիկացի նախկին պաշտոնյան, որն Իրանին ուղերձ էր հղել դրա վերաբերյալ, հավելել է Ռաբիին, սակայն չի նշել նրա անուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել