Հայաստանը կկարողանա մուտք գործել «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»․ Կատրին Կոլոննա |factor.am|
11:30 - 24 հուլիսի, 2024

Հայաստանը կկարողանա մուտք գործել «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»․ Կատրին Կոլոննա |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է ԵՄ-ի որոշմանը՝ Եվրոպական Խաղաղության հիմնադրամի շրջանակներում ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցություն տրամադրելուն։ 

«Ուրախ եմ այս լավ լուրով. Հայաստանը կկարողանա մուտք գործել «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»։Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է։ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»,- գրել է Կոլոննան՝  շնորհավորելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Սեժուրնեին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել