200 մլն դոլար ներդրումային վարկով կկառուցվի Քաջարանի թունելը․ Մեղրիի լեռնանցքն ալյեւս շահագործելու կարիք չի լինի
 |aravot.am|
13:41 - 25 հուլիսի, 2024

200 մլն դոլար ներդրումային վարկով կկառուցվի Քաջարանի թունելը․ Մեղրիի լեռնանցքն ալյեւս շահագործելու կարիք չի լինի |aravot.am|

aravot.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրմանը։ 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Իսկ ՀՀ կառավարության մասնակցությունը 194 մլն դոլար է։ 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի, որը շուրջ 7 երկարություն կունենա, կառուցման եւ գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ 

«Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կմ-ով, եւ 50 կմ ժամ արագության փոխարեն կանցնենք 80 կմ ժամ միջին արագությամբ։ Տեւողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով։ Ինչպես նաեւ Հայաստանի ամենաբարձր լեռնանցքը՝ Մեղրիի լեռնանցքն ալյեւս շահագործելու կարիք չի լինի։ Այսինքն՝ ձմռան եղանակային պայմաններն ու ճանապարհային բարդությունները հաղթահարելու կարիք չի լինի»,- ասաց Սանոսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել