Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
12:22 - 26 հուլիսի, 2024

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-26-ն աշխատանքային այցով Վրաստանում է: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Շիրակ Թորոսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

«Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու եւ բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:

Այնուհետեւ տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Ասպինձա, Ախալքալաք, Նինոծմինդա համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել