Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին |tert.am|
09:02 - 10 դեկտեմբերի, 2019

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին |tert.am|

tert.am։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձև, որով դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի շրջափակումը:

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նշյալ տարածքներից զինուժն անհապաղ դուրս բերելու կոչով բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր, դեմ՝ 19-ը, այդ թվում՝ Հայաստանը: Մինչդեռ 66 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ 45-ը չի մասնակցել քվեարկությանը:

Նշվում է, որ, ի տարբերություն Անվտանգության խորհրդի, ԳՎ բանաձևերն իրավական տեսանկյունից պարտավորեցնող չեն՝ չնայած, որ արտացոլում են միջազգային հանրության տեսակետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել