arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">
Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով փակված Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը բացվել է։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել է »,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
comment.count (0)