Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։
18:47 - 27 հուլիսի, 2024

Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։

Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմից.

«Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին և վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի մարզ է բերել նաև տնտեսական մեծ ակտիվություն, ֆինանսական զգալի հոսքեր: 

«Կառավարությունը մեծածավալ միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնում է մարզեր, մարզկենտրոններից էլ՝ հեռավոր համայնքներ: Անվճար տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, որպեսզի փառատոնի շրջանակներում ցանկացողներն այցելեն Մարմաշենի վանական համալիր, Հառիճավանք, Երերույքի տաճար և այլ պատմամշակութային վայրեր։ Մենք լիազրորությունների սահմաններում, փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որ կարողանանք ոչ միայն պատշաճ ներկայանալ, այլև մարդկանց այսքան մեծ հոսքն ընդունել։ Նման միջոցառումներին պատրաստվելն ու պատվով հաղթահարելը դարձել է աշխատանքային օրվա բնականոն գործընթաց: 

 Նախորդ տարի նույն ոգևորությամբ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շիրակի մարզը հյուրընկալեց աշխարհի 42 երկրի 181 քաղաքներից ժամանած հյուրերի և պատվով ճանապարհեց»,- նշել է Շիրակի մարզպետը:

Փառատոնի շրջանակում վաղ առավոտից բաց են մարզում գործող բոլոր մշակութային հաստատությունները, զվարճանքի վայրերը», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել