Հրդեհ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկի բակում․ աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի
09:25 - 30 հուլիսի, 2024

Հրդեհ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկի բակում․ աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի

Հուլիսի 29-ին՝ ժամը 20:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի: Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած կենցաղային իրեր, մասամբ ջերմահարվել 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների շրջանակները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել