Կառավարությունը «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ է ստեղծում
 |azatutyun.am|
12:13 - 01 օգոստոսի, 2024

Կառավարությունը «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ է ստեղծում |azatutyun.am|

azatutyun.am: Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի, կառավարությունն այսօրվա նիստում նման որոշում ընդունեց։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։

«Էներգետիկ ոլորտի մինչև 2040 թվականի ռազմավարության մեջ մենք ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում ունենանք առնվազն նոր հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։ Այս գործընթացն ավելի կազմակերպված և համակարգային իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունը», - նիստի ժամանակ հայտարարեց Սանոսյանը։

Կազմակերպությունը նախ որպես պատվիրատու և հսկող մարմին կիրականացնի ողջ շինարարական պրոցեսը, ապա կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը, եզրափակեց Սանոսյանը։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 12 տարի է մնացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել