«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Քաղաք Երևան.
Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների,
Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի՝ Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից 40, Քրիստափորի 1-ից 15,
Ծխախոտագործների 1-ից 65 համարների, Խորենացու 28-ից 231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի 12-ից 80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի,
Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան,
Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից 21, Բագրատունյաց 41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի; իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում՝ շենքերի՝ 3-ից բարձր հարկերի;
Արարատի մարզ.
Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:
comment.count (0)