ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն․ Պեսկով |armenpress.am|
21:56 - 01 օգոստոսի, 2024

ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն․ Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռևս պետք է համաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում։

«Այցը Թուրքիա արդեն բավական ժամանակ է, ինչ նախապատրաստվում է, և մնում է միայն դիվանագիտական ​​ուղիներով համաձայնեցնել ժամկետները», - ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման համար կան բազմաթիվ հարցեր, որոնք առկա են օրակարգում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել