factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին ՝ իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ:
Ռուսական կողմն ամեն կերպ աջակցել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերին, առաջ է քաշել կոնկրետ նախաձեռնություններ՝ ուղղված փոխընդունելի պայմանավորվածություններ գտնելուն: Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ապաէսկալացմանը:
Իսրայելի վարչապետի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը շեշտել է բանակցային գործընթացին վերադառնալու և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդական ծառայություններ մատուցել՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)