Շինանյութի խանութ է այրվել Վեդի քաղաքում․ ՆԳՆ ՓԾ
10:17 - 04 օգոստոսի, 2024

Շինանյութի խանութ է այրվել Վեդի քաղաքում․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 4-ին շինանյութի խանութ է այրվել Վեդի քաղաքում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից․
 
«Օգոստոսի 4-ին, ժամը 03:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի մոտակայքում այրվում է շինանյութի խանութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութի պահեստային տարածքում (մոտ 300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։24-ին: Այրվել է շինանյութի խանութի պահեստային տարածքը», - ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել