Չի կարող լինել բանակցություն առանց Արցախի. Արայիկ Հարությունյան |armenpress.am|
10:10 - 11 դեկտեմբերի, 2019

Չի կարող լինել բանակցություն առանց Արցախի. Արայիկ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am։ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի անկախության հարցը բանակցությունների թեմա չի համարում:

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հարությունյանը նշեց, որ այդ հարցը նախապայման է:

«Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել: Հանդիպումներ եղել են, բայց չի կարելի կոչել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը և չի մասնակցում։ Չեն կարող լինել բանակցություններ առանց Արցախի։ Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցային թեմա, սա նախապայման է: Հետագան կապված է Ադրբեջանի կողմից այս նախապայմանի ընդունումից։ Չի կարող քննարկման թեմա դառնալ մի բանաձև, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար»,- ասաց Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մասնակցել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել