«Սպասողական, լարված իրավիճակ է». բեյրութահայերի պնդմամբ, սակայն, խուճապ դեռ չկա |azatutyun.am|
16:37 - 05 օգոստոսի, 2024

«Սպասողական, լարված իրավիճակ է». բեյրութահայերի պնդմամբ, սակայն, խուճապ դեռ չկա |azatutyun.am|

azatutyun.am: «Արդյոք պիտի ամբողջ երկրի տարածքով պատերազմ հայտարարվի, չգիտենք, անորոշություն է հիմա», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Լիբանանում տպագրվող հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանը:

Արդյոք ռազմական գործողությունները դուրս կգան Լիբանանի սահմանային՝ հարավային շրջաններից և կտարածվեն ողջ երկրով, թե՞ Իսրայել - Լիբանան - «Հեզբոլա» հակամարտությունն այս փուլում կավարտվի փոխադարձ թիրախային հարվածներով. սա գլխավոր հարցն է, որ այս օրերին տալիս են Լիբանանի հայ համայնքում։

Երեկ գիշերը Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը։ Իսրայելի Պաշտպանության բանակն, ի պատասխան, հարվածել է հարավային Լիբանանին:

Շաբաթասկզբին իսրայելական կողմի թիրախավորել էր մայրաքաղաք Բեյրութի արվարձաններից մեկը, ինչի հետևանքով զոհվեց «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքրը։ «Հեզբոլա»-ն իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ որակեց Իսրայելի դեմ պայքարում։

Լարվածության աճի ֆոնին, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորում են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։ Պաշտոնական Երևանը երեկ Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել