Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Տավուշ
11:03 - 06 օգոստոսի, 2024

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Տավուշ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Իջևանում հանդիպումներ են տեղի ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաների, խնամատար ընտանիքի հետ, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները:

Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը՝ այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել