azatutyun.am: Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների վարորդները դժգոհում են՝ իրենց համար արդեն սովորական դարձած այս լուրջ խնդիրը կլոր տարին չի լուծվում։
«Սաղ գիշեր չենք քնել, հերթով՝ կամաց-կամաց եկել ենք առաջ։ Մոտավորապես ծրագրով 4 հազար 700 հատ ֆուռ (մեծ բեռնատարներ) կա կանգնած հերթի մեջ դեպի Լարս», - «Ազատության»-ը փոխանցեց վարորդներից մեկը։
Եթե, ըստ պաշտոնական պատասխանների, ձմռանը բուքն է Լարսի ճանապարհն անանցանելի դարձնում, գարնանն ու աշնանը՝ տեղումները, հիմա էլ ասում են՝ զբոսաշրջիկների մեծ թիվն է մեքենաների կիլոմետրերով ձգվող հերթի պատճառը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ ռուսական ու վրացական հատվածներում են կուտակումները, ըստ նրա, զբոսաշրջիկները Ռուսաստանից շարժվում են դեպի Վրաստան։
«Հերթերը պայմանավորված են տուրիստական սեզոնով, տուրիստական հոսքերը կրկնակի անգամ ավելացել են, Լարսի անցակետերը՝ ռուսական և վրացական կողմերը, չեն հասցնում սպասարկել գոյացած հերթը։ Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ էս վիճակը չենք ունենա, որովհետև տուրիստական սեզոնն ավարտվում է», - ասաց Հակոբյանը։
«Տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ», - այսօր լրագրողներին փոխանցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ միաժամանակ ընդունելով, որ թողունակության հետ կապված խնդիր կա, որը, վստահ է, կլուծվի: Բայց թե ինչպես, պաշտոնյան չասաց։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)