ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Բրազիլիայում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
12:47 - 10 օգոստոսի, 2024

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Բրազիլիայում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Բրազիլիային՝ տեղի ունեցած ավիավթարի համար․

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», - նշված է հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ երեկ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում տեղի է ունեցել ավիավթար։ Կործանված ATR 72-500 ինքնաթիռում եղել է 57 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Տեղի իշխանությունները հայտնում են, որ ողջ մնացածներ չկան․ զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 61 մարդիկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել