Կուրսկի շրջանում իրավիճակը բարդ է, 28 բնակավայր գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։ Այս մասին Պուտինի հետ խորհրդակցությանն ասել է Կուրսկի շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը։
«Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող 28 բնակավայրերում մոտ 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է», - ասել է Սմիրնովը Պուտինին։
Նրա խոսքով՝ 180 հազար մարդ ենթակա է տարհանման, 121 հազար մարդ արդեն հեռացել կամ տարհանվել է։
Սմիրնովը հայտնել է նաև, որ զոհվել է 12 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 121 մարդ։
comment.count (0)