44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն
11:10 - 15 օգոստոսի, 2024

44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

ՀՀ կառավարությունը որոշեց 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիների ընտանիքներին սոցիալական աջակցության համար դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչեւ ս․թ․ օգոստոսի 20-ը։

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը մինչ այս պետք է ներկայցվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը։ Փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Այսպիսով, անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը: Միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքների։ Պետական բյուջեից պահանջվելու է 6.600.000 դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել