ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ
12:34 - 18 օգոստոսի, 2024

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 17-ին, ժամը 21։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից․

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և շրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, դուրս բերել ձորակից և  տեղափոխել ավտոքարշակի վրա», - նշված է փրկարար ծառայության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել