Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքել է Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցի հաղորդումը |azatutyun.am|
10:20 - 22 օգոստոսի, 2024

Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքել է Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցի հաղորդումը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել էիրանական լրատվամիջոցի հաղորդումը, թե մայիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը պայմանավորված է եղել եղանակային պայմաններով և ուղղաթիռի ծանր քաշով։

Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունն է երեկ գրել, թե ուղղաթիռի կործանման հետաքննությունն «ամբողջությամբ ավարտվել է» և, վկայակոչելով անանուն աղբյուրի, նշել է, որ «տեղի ունեցածը դժբախտ պատահար է», Մոնիտորինգի և անվտանգության կառույցներն իրենց վերջնական գնահատականներում «կասկածելի գործոն չեն հայտնաբերել»։

Աղբյուրը, մասնավորապես, վթարի երկու պատճառ է հայտնել՝ եղանակային վատ պայմանները և ուղղաթիռի անկարողությունը հաղթահարելու ծանրությունը՝ մառախուղի պայմաններում ավելի վերև բարձրանալու համար՝ պարզաբանելով, ուղղաթիռում երկու ուղևոր ավելի են եղել, քան նախատեսված էր անվտանգության կանոնակարգով։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այս հայտարարությունն՝ այն համարելով «խեղաթյուրված»՝ հերքելով նաև ուղղաթիռում ուղևորների թվի հետ կապված հայտարարությունը։

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին իր ուղեկցողների հետ միասին զոհվեց մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնար Թեհրան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել