Էբրահիմ Ռայիսիի մարմինը Թավրիզից կտեղափոխվի Ղոմի կրոնական կենտրոն |hy.armradio.am|
14:11 - 21 մայիսի, 2024

Էբրահիմ Ռայիսիի մարմինը Թավրիզից կտեղափոխվի Ղոմի կրոնական կենտրոն |hy.armradio.am|

hy.armradio.am: Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի դին կտեղափոխվի շիաների սուրբ քաղաք Ղոմ, որը գտնվում է Թեհրանից հարավ, հայտնել է Press TV-ն։

Թավրիզում ընթանում է մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հրաժեշտի արարողությունը։ Ուղղաթիռում էին Ռաիսին, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և ևս վեց հոգի։

Ղոմը Իրանի կրոնական կենտրոնն է։ Քաղաքը միշտ էլ կարևոր է եղել երկրի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական կյանքի համար։ Շիա հոգևորականության ներկայացուցիչներն առանցքային դերակատարություն են ունեցել 1979 թվականի իսլամական և 1905-1911 թվականների Իրանի սահմանադրական հեղափոխությաններում։

Ռաիսիին կհուղարկավորեն մայիսի 23-ին իր հայրենի Մաշհադ քաղաքում՝ Իմամ Ռեզա դամբարանում։ Իրանի մահացած նախագահը մահից շատ առաջ խնդրել է իրեն թաղել շիա գլխավոր սրբերից Իմամ Ռեզայի դամբարանում։ Մահից հետո Ռաիսիին սկսել են կոչել «Խադեմ Ալ-Ռեզա», որը նշանակում է Իմամ Ռեզայի ծառա։ Նախագահի մահը համընկել է Իմամ Ռեզայի ծննդյան օրվա հետ, որը նշվում է շիա մահմեդականների կողմից։

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Իսլամական Հանրապետության հավաքականը կկոչվի Խադեմ Ալ-Ռեզա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել