shantnews.am: Բացառվել է վարկածը, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով պայթյունի պատճառով։
Այս մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ աղետի հետաքննության երկրորդ զեկույցում։
«Ուղղաթիռի բեկորների և մասերի փորձաքննության արդյունքների հիման վրա, դատելով դրանց միջև եղած հեռավորությունից և ցրման ձևից, բացառվել է թռիչքի ժամանակ դիվերսիայի հետևանքով կամ լեռանն ինքնաթիռի բախումից մի քանի վայրկյան առաջ պայթյունի վարկածը»,- հայտարարության տեքստը մեջբերում է իրանական պետական IRIB հեռուստաալիքը։
comment.count (0)