Քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է և մահացել․ ՆԳՆ ՓԾ
11:11 - 25 օգոստոսի, 2024

Քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է և մահացել․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 25-ին, ժամը 09։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սասունիկ գյուղի 1-ին փողոցում քաղաքացի Ս․ Ա․-ն (ծնված 1958 թ.) էլեկտրական սյան (մոտ 5մ) վրա հոսանքահարվել է և մահացել։

Փրկարարները Ս. Ա․-ի դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել