«Մերսեդես»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների. մեկը տեղում մահացել է
12:12 - 28 օգոստոսի, 2024

«Մերսեդես»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների. մեկը տեղում մահացել է

Օգոստոսի 27-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ 8-ամյա Լիանա Ք.-ն տեղում մահացել է, իսկ 6-ամյա Լևոն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել