Գոհար Հարությունյանը՝ հրաձգության Եվրոպայի չեմպիոն
19:34 - 28 օգոստոսի, 2024

Գոհար Հարությունյանը՝ հրաձգության Եվրոպայի չեմպիոն

Գոհար Հարությունյանը 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից․

«Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկեց վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ էին մեծահասակները։ 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը։

Մեր մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավեց 7-րդ տեղը։

Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը», - այս մասին նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել