Գոռ Խաչատրյան և Գոհար Հարությունյան զույգը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Գոռ Խաչատրյան և Գոհար Հարությունյան զույգը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից․
«Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոններ։
Խաչատրյան-Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում ՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում», - ասված է ֆեդերացիայի հայտարարությունում։
Կիսվել
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
comment.count (0)