Կոնֆերենցիաների լիգա․ վիճակահանության արդյունքները |sport.news.am|
18:24 - 30 օգոստոսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ վիճակահանության արդյունքները |sport.news.am|

sport.news.am: Տեղի ունեցավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը։ 36 թիմ կպայքարի փլեյ-օֆֆի ուղեգրերի համար։ 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կնվաճեն 1/8-րդ եզրափակիչի ուղեգրեր։ 9-24-րդ տեղերը թիմերը անցումային հանդիպումներում կվիճարկեն մնացած 8 ուղեգրերը։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մրցակիցներն են Լոնդոնի «Չելսին» (արտագնա խաղ), Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը (տնային խաղ), Ավստրիայի «Ռապիդը» (արտագնա խաղ), չեխական «Մլադա Բոլեսլավը» (տնային խաղ), սերբական «Բաչկա Տոպոլան» (արտագնա խաղ), իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկը» (տնային խաղ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել