Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. Արայիկ Հարությունյան |shantnews.am|
13:37 - 05 դեկտեմբերի, 2019

Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությանը:

«Կարծում եմ` այս իշխանությունը ձևավորած ուժի և այդ իշխանության կողմից ձևավորված իրավապահ մարմինների կողմից կա լիարժեք վստահություն` ի տարբերություն Հանրապետականի ու իրենց տարածած հայտարարությունների»:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք չկա քաղաքական հետապնդում, նախարարը նշել է.

«Առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը երեկ հայտարարություն է տարածել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը ՀՀԿ-ն համարում է բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում, որի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել