Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին |1lurer.am|
10:54 - 16 սեպտեմբերի, 2024

Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները Հայաստան տեղափոխելուն և ցուցադրություն կազմակերպելուն:

«Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»,- ասաց նախարարը և հույս հայտնեց, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:

Նա նաև տեղեկացրեց, որ առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու, նաև հույս հայտնեց, որ սա կլինի հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:

Նշենք, որ Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել