ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի և հատկացված գումարը պետբյուջե վերադարձնելու մասին |1lurer.am|
12:34 - 08 հունվարի, 2025

ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի և հատկացված գումարը պետբյուջե վերադարձնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ամեն անգամ, երբ լրագրողները Սնուփ Դոգի համերգի հարցով դիմում են, փոխանցում եմ այն տեղեկատվությունը, ինչ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են համերգի կայացման վերաբերյալ բանակցությունները, և եթե համերգը չկայանա, գումարն արդյոք վերադարձվելո՞ւ է պետբյուջե:

«Գիտեմ, որ նրանք (կազմակերպությունը- խմբ.) ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները, այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կառավարությունը 2 միլիարդ 318 միլիոն դրամ էր հատկացրել աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել