Հալեպում սպորտային ակումբ է գնդակոծվել. զոհերի թվում 8 երեխա կա |tert.am|
05:07 - 05 դեկտեմբերի, 2019

Հալեպում սպորտային ակումբ է գնդակոծվել. զոհերի թվում 8 երեխա կա |tert.am|

tert.am։ Սիրիայի Հալեպ նահանգի Թել Րիֆատ քաղաքում գրոհայինների կողմից սպորտային ակումբի գնդակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, գրում է РИА Новости-ն:

Վերջինիս խոսքով՝ սպորտային ակումբն ականանետով գնդակոծվել է Ջիբրին բնակելի կետի հարավարևելյան ծայրամասերից: 

Եվս 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանցից 2-ը առողջական ծանր վիճակում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել