Երեւանի Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը կկանաչապատվի հոկտեմբերին |armtimes.com|
13:56 - 28 մայիսի, 2019

Երեւանի Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը կկանաչապատվի հոկտեմբերին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը մարտին հայտարարել էր Սարալանջի համայնքապատկան տարածքները կանաչապատելու մասին:

«Քաղաքապետարանն այս գարնանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով»,- տեղեկացրել էր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ծրագրի իրականացումը, սակայն, հետաձգվում է: Պատասխանելով մեր հարցին՝ Կարապետյանը նշեց, որ ծառատունկը նախատեսված է հոկտեմբերի 19-ին, իսկ մինչ այդ կլինեն նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ կստեղծվի կաթիլային ոռոգման համակարգը, որի համար նախապես կհայտարարվի մրցույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել