ԱԺ-ում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը. ՔՊ-ն առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը
 |1lurer.am|
15:53 - 01 հոկտեմբերի, 2024

ԱԺ-ում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը. ՔՊ-ն առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ԿԲ Խորհրդի նախկին անդամ Լևոն Սահակյանի թեկնածությունը:

Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ Լևոն Սահակյանը երկրորդ անգամ է առաջադրվում:

Նա ծնվել է 1984 թվականին: 2009-ին ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2014-ին ստացել է դոցենտի գիտական աշխատանք, իսկ 2015-ից բուհի գիտական խորհրդի կողմից ընտրվել է որպես ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, այս տարի վերընտրվել է պաշտոնում:

Աշխատել է որպես հաշվապահ, խորհրդական, ընկերության ֆինանսական տնօրեն, 2019-ից աշխատել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի գրասենյակում որպես խորհրդական: 2021-ին զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, հետագայում՝ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը: Կարճ ընթացք եղել է նաև Երևանի ավագանու անդամ, բայց 2022-ի մարտին կասեցրել է անդամակցությունը, երբ ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ:

2010 թվականից մինչև այսօր Լևոն Սահակյանը դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել